Վրաստանը սահմանները բացում է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար
Տնտեսություն
19:46 22/02/2022
Տարածաշրջան

Վրաստանը սահմանները բացում է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար

Վրաստանի կառավարությանը կից համակարգող խորհրդի որոշմամբ, բոլոր երկրների քաղաքացիները (նախկինում թույլատրված 67-ի փոխարեն) կարող են ժամանել Վրաստան, եթե`

.նրանք, ովքեր ունեն PCR թեստի բացասական արդյունք
.նրանք, ովքեր պատվաստված են կորոնավիրուսի դեմ

Այս մասին գրում է Jnews կայքը։ 

Ինչ վերաբերում է արտասահմանից ժամանող Վրաստանի քաղաքացիներին, ապա նրանք նույնպես պետք է PCR-թեստի բացասական պատասխան ներկայացնեն կամ պատվաստման մասին տեղեկանք, կամ ինքնամեկուսացման մեջ կմնան 5 օր (նախկինում սահմանված 8 օրվա փոխարեն)։

Ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ երկիր մտնող օտարերկրացիները ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը PCR-թեստ հանձնելու պարտավորությունից:

Placeholder
Վրաստանը սահմանները բացում է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար