Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը
Տարածաշրջան
14:20 23/02/2022
Տարածաշրջան

Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը

Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը, գրում է Էրմենիհաբերը։

Էրենը Սենեգալում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աֆրիկյան երկրներ կատարած այցերի շրջանակներում:

Հաղորդվում է, որ բարձրաստիճան ոստիկանն Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած Սենեգալի մարզադաշտի բացման արարողության ժամանակ հանկարծակի սրտի կաթված է ստացել: Էրենը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Վերջինիս մարմինը Թուրքիա է տեղափոխվել Էրդողանին սպասարկող ինքնաթիռով, որով նա վերադարձել է Անկարա։

Placeholder
Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը