Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
Քաղաքական
18:08 24/02/2022
Տարածաշրջան

Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին: Նա նշել է, որ Թուրքիան մերժում է այս գործողությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքին հակասող քայլր, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված, գրում է Էրմենիհաբերը։

Նա հավելել է՝ Զելենսկիին փոխանցել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի պայքարը իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ խնդիրները լուծեն Մինսկի համաձայնագրերի շրջանակներում, ինչի մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Պուտինին:
 

Placeholder
Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է