Ղարիբաշվիլին չի պատրաստվում մեկնել Կիև
Քաղաքական
19:17 25/02/2022
Տարածաշրջան

Ղարիբաշվիլին չի պատրաստվում մեկնել Կիև

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե «Ուկրաինա մեկնել  չի պատրաստվում, դա ոչինչ չի տա», հայտնում է «Ալիք Մեդիան»

«Գիտեք, որ օդային տարածքը փակ է, ոչ միայն ես, այլ աշխարհի հզոր պետությունների ղեկավարները չեն կարող մուտք գործել Ուկրաինա»,- անդրադառնալով Կիև մեկնելու և տեղում Ուկրաինային համերաշխություն հայտնելու մասին լրագրողների հարցին, ասել է վարչապետը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինային, պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Ուկրաինայի քաղաքացիներին։

Երեկ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։

Placeholder
Ղարիբաշվիլին չի պատրաստվում մեկնել Կիև