Պուտինի հետ զրույցում Ռայիսին նշել է՝  Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է
Քաղաքական
13:16 25/02/2022
Տարածաշրջան

Պուտինի հետ զրույցում Ռայիսին նշել է՝ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է

ԻԻՀ նախագահն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է։ Այս մասին գրում է ParsToday-ը։

ԻԻՀ նախագահը նշել է. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը լուրջ սպառնալիք է տարբեր տարածաշրջաններիանկախ երկրների կայունության ու անվտանգության համար»:
Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում, կլինի հօգուտ ազգերի  ու տարածաշրջանի։

Անդրադառնալով Վիեննայի միջուկային բանակցություններին՝ ԻԻՀ նածագահը նշել է. «Իրանի նպատակը կայուն համաձայնությանն է: Իսկ դրա նախծապայմաններն են  երաշխիքիների տրամադրումը, քաղաքական պահանջների դադարեցումը և պատժամիջոցների չեղարկումը»:

Հեռախոսազրույցում ՌԴ նախագահը նշել է, որ ներկա իրավիճակն «օրինական պատասխան է անվտանգության պայմանագրերի տասնամյակներ շարունակվող խախտումներին և Ռուսաստանի անվտանգությունը խաթարելու Արևմուտքի ջանքերին»։
 

Placeholder
Պուտինի հետ զրույցում Ռայիսին նշել է՝ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է