Վահե Հովհաննիսյան. Ինչ կարող էր անել և չի անում Հայաստանը
Քաղաքական
09:10 28/02/2022
Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ինչ կարող էր անել և չի անում Հայաստանը

Այլընտրանքային նախագծեր խմբի Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում ունենալ որևէ դերակատարում։Թվում է, թե ոչ. Հայաստանի այսօրվա կշիռը և այսօրվա վիճակը ոչ մի շանս չեն տալիս համաշխարհային այս աղետում ձայն ունենալ։

Բայց եթե Հայաստանում լիներ լուրջ իշխանություն, և արտաքին քաղաքականությունը որոշվեր լուրջ աշխատասենյակներում,  ապա հնարավորություններ կային։

Նախքան Ուկրաինան՝ վերջին պատերազմը և պատերազմական աղետը Եվրոպայի սահմաններին, ԵԽ անդամ պետություններում, եղել է հենց  Հայաստանում, և մեր պետությունն ունի լեգիտիմ իրավունք.

- Հանդես գալ օր առաջ խաղաղության հաստատման կոչով
- Հիշեցնել իր պատերազմական պատմությունը և բարձրաձայնել  աշխարհում պատերազմների կանխարգելման գործուն մեխանիզմների բացակայության մասին
- Հիշեցներ իր դեմ, իր խաղաղ բնակավայրերի, ծննդատների ու դպրոցների դեմ բայրաքթարների զանգվածային կիրառման պատմությունը՝ որպես արձագանք Զելենսկու զարմացած տեքստերի, թե Ուկրաինայում գնդակոծվում են դպրոցներ, մանկապարտեզներ,
- Առաջարկեր Երևանը՝ որպես բանակցությունների հարթակ՝ Բաքվի փոխարեն՝ այն Բաքվի, որի ագրեսիան անցավ աշխարհի լուռ հայացքի տակ՝ չբերելով որևէ թեթևագույն սանկցիայի,
- Փորձեր ինչ-որ կերպ պահպանել իր դեմքը Եվրոպայում և միաժամանակ որևէ կերպ չվնասեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ ռուս զինվորն է այսօր ապահովում  Հայաստանի անվտանգությունը։

Հայաստանը չի անում ոչինչ, Հայաստանը հերթական անգամ ամրագրեց իր սուվերենության անկման նոր աստիճանը։

Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն»։

 

Placeholder
Վահե Հովհաննիսյան. Ինչ կարող էր անել և չի անում Հայաստանը