Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում
Քաղաքական
19:52 01/03/2022
Տարածաշրջան

Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ հրապարակումներ իրականացնող լրատվամիջոցներին նախազգուշացրել է, որ լրատվության աղբյուրները լրագրության պահանջի համաձայն պետք է լինեն բաց և հստակ: 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը նշել է, որ  Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ընթացքում թուրքական մամուլում  հրապարակված նյութերը պետք է հստակ և ճշտված տեղեկություններ հաղորդեն բաց աղբյուրներից:

Նա ընդգծել է նաև մարդասիրական մոտեցման անհրաժեշտությունն ու ռազմական գործողությունների ծավալման վայրերից պատկերներ փոխանցելու կարևորությունը:

Շահինը «Twitter»-ի էջում գրել է.  «Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր լրատվամիջոցները կփոխանցեն Ուկրաինայի վերջին զարգացումները այնպես, ինչպես դա անում են յուրաքանչյուր միջազգային իրադարձության ժամանակ»:

Placeholder
Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում