Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը
Քաղաքական
16:12 01/03/2022
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը

Թուրքիայում պատրաստվում են քննարկել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ազդեցությունն իրենց երկրի վրա, գրում է Էրմենիհաբերը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաղը խորհրդարանին տեղեկություններ է հաղորդելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ։

Մյուս կողմից, Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեթթին Նեբաթիի գլխավորությամբ այսօր Գների կայունության կոմիտեն քննարկելու է գնաճի դեմ պայքարը և Ռուսաստան-Ուկրաինա զարգացումների հնարավոր ռիսկերը Թուրքիայի համար։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցուդարձը սահմանափակելու հարցում Թուրքիայի լիազորությունների կիրառման մասին: Նա ասել էր, որ չեն անտեսելու տարածաշրջանային և միջազգային բալանսները և չեն հրաժարվելու ո՛չ Ուկրաինայից, ո՛չ էլ Ռուսաստանից։
 

Placeholder
Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը