Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները կասնակցեն Պարալիմպիկ խաղերին
Սպորտ
17:11 02/03/2022
Աշխարհ

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները կասնակցեն Պարալիմպիկ խաղերին

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն թույլատրել է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին։ Այս մասին  հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մարզիկները կներկայանան չեզոք կարգավիճակում։ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները հանդես կգան Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշով։

Պեկինի Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 4-ից 13-ը, բիաթլոնում, լեռնադահուկային, դահուկային սպորտում, սնոուբորդում, սլեջ-հոկեյում և անվասայլակով քյորլինգում կվիճարկվի մեդալների 78 հավաքածու։

Placeholder
Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները կասնակցեն Պարալիմպիկ խաղերին