Վրաստանն արագացված կարգով դիմելու է ԵՄ-ին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար
Քաղաքական
09:20 03/03/2022
Տարածաշրջան

Վրաստանն արագացված կարգով դիմելու է ԵՄ-ին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

«Վրաստանը արագացված կարգով դիմում է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասուլիսում հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն 

Նա ասել է, որ որոշումը, հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը և նոր իրողությունը, կայացվել է կուսակցության քաղխորհրդի անդամների հետ խորհրդակցելով։

«2024 թվականին, ինչպես նախատեսված է «Վրացական երազանք» նախընտրական ծրագրով, նոր բարեփոխումներով ապահովված հայտը շատ առավելություններ կունենար հապճեպ դիմելու համեմատ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ենթատեքստը և նոր իրողությունը, կուսակցության քաղխորհրդի անդամների և առաջին հերթին վարչապետի հետ խորհրդակցություններից հետո «Վրացական երազանքի» քաղաքական թիմը քաղաքական որոշում կայացրեց անհապաղ դիմել ԵՄ անդամակցության համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, պատրաստում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, որը մարտի 3-ին Վրաստանի իշխանության անունից պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին։

«Մենք կոչ ենք անում ԵՄ կառույցներին արտակարգ իրավիճակում դիտարկել մեր դիմումը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Մեր երազանքն ու քաղաքական նպատակն է, որ Վրաստանը դառնա տնտեսապես ուժեղ և ապահով եվրոպական երկիր։ Մեր իշխանության յուրաքանչյուր քայլ ծառայում է այս նպատակին, այդ թվում՝ մեր ներկայիս որոշումը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

 

Placeholder
Վրաստանն արագացված կարգով դիմելու է ԵՄ-ին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար