Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել
Քաղաքական
17:28 05/03/2022
Աշխարհ

Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պարոն Զելենսկու մշտական չարացած հայտարարությունները լավատեսություն չեն ավելացնում։ Նա մի քիչ կոպիտ էր իր կուրատորների նկատմամբ, մեղադրում էր նրանց անգործության մեջ (Դաշինքի՝ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու պատրաստակամության բացակայությունը):

Եվ ինձ մոտ հարց է առաջացել. եթե նա այդպես նեղսրտել է, որ ՆԱՏՕ-ն իրեն չի պաշտպանել,  ինչպես որ նա հույս ուներ, ինչը նշանակում է, որ նա դեռ հույս ուներ հակամարտությունը կկարգավորվի՝ ՆԱՏՕ-ին ներգրավելով այս ամբողջ պատմության մեջ, այլ ոչ թե բանակցությունների միջոցով»,- ասել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդի «ռազմատենչ կատաղությունը» վկայում է այն մասին, որ «նրան բանակցություններ պետք չեն»։
 

Placeholder
Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել