Ղազախստանի կինոթատրոնների ցանցը Kinopark Theatres-ը հայտարարել է ապրիլի 1-ից փակվելու մասին
Տնտեսություն
20:04 07/03/2022
Աշխարհ

Ղազախստանի կինոթատրոնների ցանցը Kinopark Theatres-ը հայտարարել է ապրիլի 1-ից փակվելու մասին

Ղազախստանի Kinopark/Kinoplexx Theatres կինոթատրոնների ցանցը հայտարարել է ապրիլի 1-ից անորոշ ժամկետով փակվելու մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

«Հարգելի հանդիսատես, Kinopark/Kinoplexx թատրոնները ժամանակավորապես փակ են ապրիլի 1-ից: Վերջին իրադարձությունների պատճառով արտասահմանյան խոշոր կինոընկերությունները, որոնք գործում են Ռուսաստանի տարածքով, հրաժարվում են մեզ ֆիլմեր տրամադրել»,- ասվում է ընկերության Instagram-ի պաշտոնական էջում։

Ինչպես այս սոցիալական ցանցում տեսանյութում պարզաբանել է Kinopark/Kinoplexx Theaters ցանցի ղեկավար Ալմազ Մալդիբաևը, խոսքը խոշոր հոլիվուդյան ընկերությունների կողմից ֆիլմեր տրամադրելուց հրաժարվելու մասին է։ «Ապրիլի 1-ից բառացիորեն ցույց տալու ոչինչ չունենք: Հետևաբար, Kinopark/Kinoplexx-ը ստիպված կլինի փակել անորոշ ժամկետով ապրիլի 1-ից: Կներեք, բայց սա է իրականությունը»,- բացատրել է նա:

Կինոպարկ թատրոնները Kinoplexx կինոթատրոնների ցանցով գործում են երկրի խոշոր քաղաքներում։ 2021 թվականի վերջի դրությամբ ընկերության համակցված ցանցը շահագործում էր 25 կինոթատրոն։

Placeholder
Ղազախստանի կինոթատրոնների ցանցը Kinopark Theatres-ը հայտարարել է ապրիլի 1-ից փակվելու մասին