ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Տնտեսություն
17:03 08/03/2022
Աշխարհ

ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել Ռուսաստանի ֆիզիկական անձանց և Բելառուսի բանկերի դեմ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տվյալներով՝ ԵՄ-ի երկրների դեսպանները երեքշաբթի օրը կայանալիք հանդիպմանը կքննարկեն դրանք: Փաթեթը ենթադրում է «երեք բելառուսական բանկերի անջատում միջազգային վճարային համակարգից՝ SWIFT-ից, ինչպես նաև ռուս օլիգարխներին և պատգամավորների Եվրամիության սև ցուցակում ներառելը»:

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ խոսքը ՌԴ 14 գործարարների և տասնյակ խորհրդարանականների մասին է։

Ըստ Reuters-ի՝ սահմանափակող միջոցների նոր փաթեթը նախատեսում է արգելել ծովային տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան։

Placeholder
ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում