Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ պարզաբանելով, որ այն ենթադրում է պատժամիջոցների պայմաններում քաղաքացիներին և բիզնեսին աջակցելու մի շարք սոցիալ-տնտեսական միջոցառումներ։
Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, որը մշակվել է Ռուսաստանի կառավարության կողմից։
Նախաձեռնությունը կոչված է պաշտպանել երկրի ազգային շահերը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողություններից։
Փաստաթղթով սահմանվում են տնտեսական ոլորտին աջակցելու մեխանիզմները, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված թույլատրման և լիցենզավորման ընթացակարգերի պարզեցումը, որոնք կարգավորում են պետական և քաղաքային կարիքները բավարարելու համար ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների դեպքում իրավական ռեժիմի առանձնահատկությունները: