Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը հանգեցրել է շուկայում ցորենի գնի բարձրացման։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Նրա խոսքով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի հիման վրա դեռևս ներմուծում է ռուսական ցորենը, սակայն հարկավոր է գտնել նոր շուկաներ։
Սիլագավայի պնդմամբ՝ երկիրն ունի մեկուկես ամսվա ցորենի և ալյուրի պաշար։
«Պաշարի սպառման,և գների կտրուկ բարձրացման դեպքում պետությունը կմիջամտի որոշակի սուբսիդավորման մեխանիզմներով»,- ասել է Լևան Սիլագավան:
Նշվում է, որ մինչ պատերազմը Վրաստան ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն էր։