Առավել երկարակյաց են Տավուշի կանայք
Օրվա թեմա
15:30 08/03/2022
Հայաստան

Առավել երկարակյաց են Տավուշի կանայք

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակումներից Panorama.am-ը մի քանի փաստեր է հավաքել կանանց մասին։

Հայաստանի մշտական բնակչության 52.8 տոկոսը կանայք են։ Նշենք, որ 2021-ին ԱՎԿ տվյալներով   բնակչությունը կազմել է 2 963.3 մարդ, որից 1 398.1 տղամարդ, իսկ 1 565.2-ը՝ կանայք։

2021-ի տվյալներով, 85 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող 19 159 կին կա Հայաստանում։ Առավել երկարակյաց են Տավուշի կանայք։ Այս մարզում ապրում է 85+  1 446 կին։

Հայաստանում կանանց կյանքի տևողությունը կրճատվում է։ 2020-ին ծնված աղջիկների կյանքի տևողությունը  կազմել է 78.6 տարի, 2019-ին նախատեսվում էր 79.5 տարի։ Վերջին տասնամյակներում արձանագրված կյանքի սպասվող տևողության բարելավված ցուցանիշը 2020-ին անկում ապրեց համավարակի ու պատերազմի հետևանքով։

Կանայք հակված են ավելի վաղ ամուսնանալ, քան կանայք։

Առաջին ամուսնության տարիքը  նվազել է թե կանանց, թե տղամարդկանց դեպքում. 2020-ին կանանց առաջին ամուսնության տարիքը կազմել է 27.1, իսկ տղամարդկանց դեպքում՝ 30.5։

Հայաստանում զգալիորեն նվազել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների  միջին թվաքանակը՝ պտղաբերության գործակիցը։

Placeholder
Առավել երկարակյաց են Տավուշի կանայք