Ռուբլու փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր
Տնտեսություն
13:07 09/03/2022
Հայաստան

Ռուբլու փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր

Ռուսական ռուբլին շարունակվում է արժեզրկվել։ Մարտի 9-ին, ժամը 12։45-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 3.45 դրամ` մարտի 7-ի համեմատ արժեզրկվելով 0.03 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է 4 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 4.85 դրամ։

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է
508.41 դրամ՝ արժեզրկվելով 0.16 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է  510 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 521 դրամ:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը  551.56 դրամ է, ինչը մարտի 7-ի համեմատ նվազել է 0.11 դրամով։ Վաճառքի դեպքում եվրոյի ամենացածր գինը  569 դրամ է։

 

Placeholder
Ռուբլու փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր