Անթալիայում ընթանում է Ռուսաստանի և Ուկրաիանայի  ԱԳ նախարարների հանդիպումը
Քաղաքական
13:32 10/03/2022
Աշխարհ

Անթալիայում ընթանում է Ռուսաստանի և Ուկրաիանայի ԱԳ նախարարների հանդիպումը

Անթալիայում ընթանում է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։  Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Մինչ այդ թուրք նախարարն առանձին հանդիպումներ է ունեցել կողմերի հետ։ Մոսկովյան պատվիրակության հետ հանդիպումն անցել է «առանց փողկապ» ձևաչափով։

Կուլեբան ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է լուրջ խոսակցություն ունենալ Լավրովի հետ։ Նա ավելացրել է՝ Կիևը վաղուց ցանկանում է ուղիղ շփում Վլադիմիր Զելանսկու և Վլադիմիր Պուտինի միջև, հենց դա էլ ցանկանումէ  նա առաջարկել ռուս գործընկերոջ հետ զրույցի ժամանակ։

 

Placeholder
Անթալիայում ընթանում է Ռուսաստանի և Ուկրաիանայի ԱԳ նախարարների հանդիպումը