Տեղումներ և ջերմաստիճանի նվազում․ եղանակը Հայաստանում
Հասարակություն
17:22 10/03/2022
Հայաստան

Տեղումներ և ջերմաստիճանի նվազում․ եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 11-12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, մարտի 10-11-ը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
 

Placeholder
Տեղումներ և ջերմաստիճանի նվազում․ եղանակը Հայաստանում