Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
Իրավունք
11:36 11/03/2022
ԼՂՀ

Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան

Վերջին օրերին կոնկրետ Խրամորթ գյուղի ուղղությամբ իրավիճակը բավականին լարված էր, երեկ արդեն այդ նույն լարվածությունը չկար, չնայած, պարբերաբար, ադրբեջանական կողմը  կրակոցներ է արձակում  նաև  ականանետի կիրառմամբ։ «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով, թեև լարվածության որոշակի թուլացում են նկատում, սակայն որևէ երաշխիք չկա, որ առաջիկայում նույնը չի կրկնվի։

«Անվտանգության առումով միակ երաշխավորը  ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունն է։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական կողմը նաև ներգրաված է Ուկրաինայի հակամարտության մեջ, Ադրբեջանը փորձելու է  Արցախում անկայունություն հրահրել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է գազատարի հետ կապված խնդրին, ՄԻՊ-ը հայտնեց, որ այն դեռ լուծված չէ, գազատարը վերականգնված չէ, ինչն իր հետ բերում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ, ազդում է  տարբեր իրավունքների իրացման վրա։ Օրինակի համար նշեց, որ կրթական պրոցեսի վրա ազդեցությունն արդեն զգացվում է, գարնանային արձակուրդներն ավելի շուտ են հայտարարվել, քան նախատեսված էր, այսինքն երեխաների կրթական պրոցեսն արդեն տուժել է այդ խնդրի պատճառով։ Կա որոշակի ազդեցություն արտադրությունների վրա, կոնկրետ հացի արտադրամասերի վրա և այլն։

Placeholder
Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան