Որևէ տարածքի իրավական կարգավիճակը չպետք է խոչընդոտի այդ տարածքում ապրողների իրավունքների պաշտպանությանը. Գեղամ Ստեփանյան
Իրավունք
14:15 11/03/2022
ԼՂՀ

Որևէ տարածքի իրավական կարգավիճակը չպետք է խոչընդոտի այդ տարածքում ապրողների իրավունքների պաշտպանությանը. Գեղամ Ստեփանյան

«Մեր գործունեության ամենակարևոր ուղերձը միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանն այն է, որ պետք չէ Արցախը դիտարկել որպես տարածքային վեճ, այլ պետք է առաջնորդվել Արցախում  ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության  առաջնահերթությամբ»,- «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա ընդգծեց, որ որևէ տարածքի իրավական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա տվյալ տարածքում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար։

«Մենք փորձում ենք այս ուղերձը տեղ հասցնել միջազգային կազմակերպություններին։ Մենք պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո հրավիրել ենք մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններին այցելել Արցախ։ Ցավոք, և պատերազմի ընթացքում, և դրանից հետո որևէ կազմակերպություն հստակ դիրքորոշում չի ցուցաբերել, այդ  համարձակությունը չի ունեցել այցելել Արցախ։ Եթե հանրավոր է կասկածի տակ դնեին Արցախի  ՄԻՊ կազմած զեկույցները, ապա գոնե պարտավոր էին իրենց  փաստահավաք խմբերն ուղարկել Արցախ, տեղում իրականացնելու փաստահավաք աշխատանքներ։  Նման գործողություններ որևէ կազմակերպության կողմից չի կատարվել, ինչը ցավալի է»,- ասաց Ս.Գեղամյանը։

Նա նշեց, որ Արցախի ժողովրդի շրջանում միջազգային հանրության  և միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների  անտարբեր պահվածքն ընդհանուր մարդու իրավունքների  պաշտպանության օրակարգի նկատմամբ, բավականին մեծ հուսահատություն է առաջացնում։

Placeholder
Որևէ տարածքի իրավական կարգավիճակը չպետք է խոչընդոտի այդ տարածքում ապրողների իրավունքների պաշտպանությանը. Գեղամ Ստեփանյան