Եվրոպայի սամբոյի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին
Սպորտ
19:12 11/03/2022
Աշխարհ

Եվրոպայի սամբոյի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին

Եվրոպայի սամբոյի առաջնությունը կանցկացվի Սերբիայի Նովի Սադ քաղաքում ՝ սեպտեմբերի 14-19-ը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, որոշումը կայացվել է եվրոպական ֆեդերացիայի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված գործկոմի նիստում:

«Մրցումներին կմասնակցեն 16-18, 18-20 տարեկան պատանիները, տղամարդկանց, կանանց մեծահասակների և մարտական սամբոյի ներկայացուցիչները:

Գործկոմի անդամները որոշել են կազմակերպել  նաև միջազգային ուսումնամարզական հավաքներ։ Պայմանները, ժամկետները և վայրերը կհայտարարվեն ավելի ուշ»,- հայտնում է կոմիտեն: 

Placeholder
Եվրոպայի սամբոյի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին