Իրանը ներկայացրել է առաջին էլեկտրական մեքենան
Տնտեսություն
12:03 11/03/2022
Տարածաշրջան

Իրանը ներկայացրել է առաջին էլեկտրական մեքենան

Իրանի Շիրազ քաղաքում ներակայացվել է տեղական արտադրության առաջին էլեկտրական մեքենան, որը կոչվում է Oxygen, գրում է ParsToday-ը։

Մեքնեան համալրված է խելացի կառավարման համակարգով, իսկ դրա դիզայնն ու կառուցումն ամբողջությամբ  իրականացվել են Իրանում:

Oxygen-ը աշխարհի ամենաէժան երկտեղանի էլեկտրական մեքենան է: Առաջիկայում նախատեսվում է արտադրել նաև մեքենայի չորս նստատեղով տարբերակը:

Իրանի հարավի ավտոարտադրողների ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ մեկ լիցքավորմամն դեպքում, մեքենան կարող  է անցնել 220 կիլոմետր, սպառելով 15 կիլովատ ժամ էներգիա:
 

Placeholder
Իրանը ներկայացրել է առաջին էլեկտրական մեքենան