Իրանի Ազգային նավթային ընկերությունը պատրաստակամությունն է հայտնել մատակարարել անհրաժեշտ նավթը
Տնտեսություն
12:38 11/03/2022
Տարածաշրջան

Իրանի Ազգային նավթային ընկերությունը պատրաստակամությունն է հայտնել մատակարարել անհրաժեշտ նավթը

Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է ԻԻՀ պատրաստակամությունը առավելագույն քանակությամբ նավթ մատակարարելու մասին, գրում է ParsToday-ը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և համաշխարհային մատակարարումների նվազումից հետո, նավթի բարձրացել են:

«Իրանական նավթի վերադարձը համաշխարհային շուկաներ կարող է մեծապես կայունացնել նավթի գները», - այս մասին  ուրբաթ օրը IRNA-ին ասել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեհ Մեհրը:

Իրանի նավթի փոխնախարարը ընդգծել է. «Եվրոպական նավթավերամշակողները վստահ են, որ Իրանը էներգիայի կայուն մատակարար է, և այդ պատճառով փորձում են վերադառնալ իրանական նավթի շուկա»։

Խոջաստեհ Մեհրն հավելել է. «Իրանի ազգային նավթային ընկերությունը պատրաստ է եվրոպական ընկերություններին, այլ ընկերությունների հետ մեկտեղ օգնել իրենց նավթային կարիքները հոգալ Իրանի միջոցով»:


 

Placeholder
Իրանի Ազգային նավթային ընկերությունը պատրաստակամությունն է հայտնել մատակարարել անհրաժեշտ նավթը