Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մաքս Բարսկիխը պաշտոնապես արգելել է իր երաժշտության օգտագործումը Ռուսաստանում
Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխն ասել է, որ պաշտոնապես արգելում է իր երաժշտության օգտագործումը Ռուսաստանում։ Դա պայմանավորված է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությամբ։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։
«Ես պաշտոնապես արգելում եմ իմ երաժշտության օգտագործումը Ռուսաստանի Դաշնության տարածքում ցանկացած ձևով՝ բոլոր ռադիոկայաններին, հեռուստաալիքներին, ֆիլմերին և հեռուստաշոուներին, որտեղ այն հնչում է որպես սաունդթրեք» — Ինսթագրամում գրել է Բարսկիխը։
Նա հավելել է, որ ռուսական թվային տարածությունից հանում է նաև իր երգերի ամբողջ կատալոգը։
«Ես առաջարկում եմ, որ բոլոր ուկրաինացի արտիստներն անեն նույնը», - գրել է Բարսկին։
Ավելի վաղ Մաքս Բարսկիխը հրաժարվել էր ռուսներին վերադարձնել չեղարկված ներկայացումների տոմսերի գումարը։