ԱՄՆ-ն կարծում է, որ կողմերը մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը
Քաղաքական
19:04 12/03/2022
Տարածաշրջան

ԱՄՆ-ն կարծում է, որ կողմերը մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը

Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը մոտ է, սակայն Ռուսաստանն ու Իրանը պետք է դրա համար անհրաժեշտ որոշումներ կայացնեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Սրանք շատ բարդ բանակցություններ են: Մենք շարունակում ենք աշխատել շատ քիչ թվով բարդ թեմաների վրա, սակայն երբ դուք լինեք բանակցությունների այս փուլում, ձեզ կմնան քիչ թվով բարդ թեմաներ: Մենք շարունակում ենք հավատալ, որ մոտ ենք համաձայնության ձեռքբերմանը: Եկել է ժամանակը, որպեսզի բոլոր կողմերը դրսևորեն իրենց լուրջ տրամադրվածությունը: Մենք կարող ենք և պետք է համաձայնության հասնենք ՀԳՀԾ-ին վերադառնալու շուրջ (Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), դրան քիչ ժամանակ է մնացել»,-ասել նա։

«Որոշումները պետք է կայացվեն Մոսկվայում և Թեհրանում: Եթե լինի քաղաքական կամք, եթե լինի լուրջ վերաբերմունք, ապա մենք կարող ենք արագ վերադառնալ գործարքի իրականացմանը»,-հավելել է Պրայսը։

Միաժամանակ Փրայսն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները ոչ մի կապ չունեն ՀԳՀԾ -ի հետ։ Դրանք չպետք է որևէ ազդեցություն ունենան ՀԳՀԾ-ի հնարավոր իրականացման վրա։ Մենք նաև հասկացրել ենք, որ չենք պատրաստվում Ռուսաստանին որևէ նոր և կոնկրետ բան առաջարկել այս պատժամիջոցների հետ կապված»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը և հավելել. «Բայց նման բան պետք էլ չէ։ Ոչինչ պետք չէ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարմանը բոլոր կողմերի հաջող վերադարձի համար»:
 

Placeholder
ԱՄՆ-ն կարծում է, որ կողմերը մոտ են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը