Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը պատրաստվում է փոխարինել Ռուսաստանին Եվրոպայի էներգետիկ շուկայում
Ադրբեջանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները հարևան երկրներ, Եվրոպա մատակարարման պլանավորման կարիք նույնպես կա: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։
«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելացնել մատակարարումները հարևան երկրներ, ինչպես արեցինք Թուրքիայի դեպքում: Եվրոպա մատակարարումները մեծացնելու համար էլ անհրաժեշտ է պլանավորում»,-ասել է Շահբազովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Նա հավաստիացրել է, որ իր երկիրը բավականաչափ գազի պաշարներ ունի Եվրոպային մատակարարելու համար։
«Ադրբեջանն այսօր արտադրում և արտահանում է գազ և մեծացնում է իր արտահանման հնարավորությունները: Մենք ունենք պաշարներ, որոնք որոշակի պայմաններում և համապատասխան ներդրումների դեպքում կարող են օգտագործվել նաև առաջիկա 100 տարում: Մենք ունենք բավարար պաշարներ Եվրոպա մատակարարելու համար»,-Անթալիայի դիվանագիտական ֆորումի քննարկման պանելում ասել է Շահբազովը: