Բաքուն հայտնել է, թե սպասում է «Զանգեզուրի  միջանցքի» վերաբերյալ Հայաստանի պատասխանին
Քաղաքական
12:20 12/03/2022
Տարածաշրջան

Բաքուն հայտնել է, թե սպասում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի պատասխանին

Բաքուն սպասում է «Զանգեզուրի  միջանցքի»  հարցում Հայաստանի պատասխանին: «Կրասնայա վեսնա» տեղեկատվական գործակալության  փոխանցմամբ՝ մարտի 11-ին թուրքական «Haber Global» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանն արդեն մեկուկես տարուց ավելի է սպասում է«Զանգեզուրի  միջանցքի» վերաբերյալ Հայաստանի պատասխանին։ «Թող Հայաստանը մտածի, իսկ մենք կշարունակենք դրա գործնական իրականացումը»,-ասել է նա։

«2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, իսկ Հայաստանը պարտավորվել է երաշխավորել իր տարածքով «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ուղևորների և բեռների անվտանգ տեղաշարժը։

Թեև եռակողմ հայտարարության մեջ միջանցքների մասին խոսք չկա, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն անընդհատ ասում են, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»՝ նեղ գոտի հայ-իրանական սահմանի երկայնքով»,-ասվում է լրատվական գործոկալության տարածած լուրում։
 

Placeholder
Բաքուն հայտնել է, թե սպասում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի պատասխանին