Թուրքիան գնահատել է պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները
Տնտեսություն
17:37 12/03/2022
Աշխարհ

Թուրքիան գնահատել է պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները

Թուրքիան չի գնա հակառուսական պատժամիջոցների: Անկարան լավ հնարավորություններ ունի Մոսկվայի համար դեպի աշխարհ յուրօրինակ պատուհան դառնալու: «ՌԻԱ նովոստի»-ին ասել է թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեդ Փերինչեքը։

Մարտի 8-ին ԱՄՆ-ն արգելք է դրել ռուսական նավթի, մի շարք նավթամթերքների, հեղուկ բնական գազի (LNG) և ածխի ներկրման վրա։ Դրանից հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ մինչև տարեվերջ կդադարեցնի նավթի և նավթամթերքի ներկրումը Ռուսաստանից։ Ուրբաթ օրը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է,, որ ԵՄ-ն որոշում է կայացրել չկիրառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, որոնք ազդում են նավթի և գազի ոլորտների վրա։

«Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները հարվածում են ոչ միայն Ռուսաստանին, այլև նրա առևտրային գործընկերներին, այդ թվում՝ Թուրքիային: Թուրքիան չի գնա այդ պատժամիջոցներին, Անկարան Ռուսաստանի համար դեպի արտաքին աշխարհ յուրօրինակ «պատուհան» դառնալու լավ հնարավորություններ ունի: Թուրքիան համագործակցելով ՌԴ-ի հետ կարող է դառնալ և՛ էներգետիկ, և՛ լոգիստիկ կենտրոն»,-ասել է փորձագետը։

Ըստ Փերինչեքի՝ առանձին թեմա է զբոսաշրջությունը:

«Սա զգայուն թեմա է Թուրքիայի համար՝ հաշվի առնելով գալիք ամառային սեզոնը և ռուս զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը: Թուրքիան կարող է նաև լրացնել Ռուսաստանի տնտեսության բացերը, որոնք առաջացել են ռուսական շուկայում արևմտյան ընկերությունների դուրս գալուց հետո: Հատուկ հնարավորություններ են ստեղծվում շինարարության ոլորտի համար»,-ընդգծել է նա։

Placeholder
Թուրքիան գնահատել է պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները