Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարակաբանը թվարկել է այն հիվանդությունները, որոնք կարող են ընդմիշտ մնալ COVID-19-ից հետո
Վարակաբան Ելենա Մեսկինան ասել է, որ կորոնավիրուսը կարող է սրել հիվանդությունները, որոնք հետագայում անբուժելի կդառնան։ Այդ մասին նա հայտնել է «Երեկոյան Մոսկվան»:
Ամենատարածված հիվանդություններից է 1-ին և 2-րդ տիպի շաքարախտը: Այն ախտորոշվում է վարակվածների 15%-ի մոտ։ Հիվանդների մոտ այլ հիվանդություններից են թոքային ֆիբրոզը, թիրեոիդիտը (վահանաձև գեղձի բորբոքային վնասվածք), սրտի մկանների բորբոքումը, սրտի կաթվածը և ինսուլտը:
«Կարդիոսկլերոզը ևս մեկ վտանգավոր հետևանք է, որի դեպքում հիվանդի սրտամկանի նորմալ հյուսվածքը փոխարինվում է ոչ առաձգական և կոշտ գոյացություններով»,-հավելել է նա: