13.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Առողջություն
13:21 13/03/2022
Հայաստան

13.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ

Հայաստանում մարտի 12-ին կատարվել է 2022 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 181 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422004 դեպք, որոնցից 408396 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3401 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով  մահվան 8572 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1635 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 207 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2935042 թեստավորում։
 

Placeholder
13.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ