Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ-ի ֆինանսների նախարարները հայտարարել են պարենային ճգնաժամի վտանգի մասին
ԵՄ ֆինանսների նախարարները զգուշացնում են պարենային ճգնաժամի ռիսկի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ ֆինանսների նախարարները մտահոգված են պարենային ճգնաժամի վտանգով, որը գումարվել է ներկայիս էներգետիկ ճգնաժամին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը։
«Ֆինանսների նախարարների շրջանում անկեղծ մտահոգություն կա պարենային ճգնաժամի ռիսկի առնչությամբ՝ ի լրումն էներգետիկ ճգնաժամի, որը մենք արդեն ունենք»,- ասել է նա՝ ԵՄ տնտեսական և ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո:
Նշենք, որ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենի նախարար Ժյուլիեն Դենորմանդիին օրեր առաջ հայտարարել էր, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը սպառնում է այս տարի համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել։