Էրմիտաժը Իտալիային թույլ է տվել երկարաձգել իր նկարների ցուցադրությունը
Մշակույթ
18:10 15/03/2022
Աշխարհ

Էրմիտաժը Իտալիային թույլ է տվել երկարաձգել իր նկարների ցուցադրությունը

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժը չեղարկել է իտալական մշակութային հաստատություններից իր աշխատանքներն անհապաղ վերադարձնելու որոշումը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է իտալական La Republica թերթը՝ վկայակոչելով Էրմիտաժ-Իտալիա մշակութային կենտրոնի գլխավոր քարտուղարին։

Նշվում է, որ Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կինը» կտավը, որը Հռոմում ներկայացրել է Ալբա Ֆենդի հիմնադրամը, այսպիսով կարող է երկրում մնալ մինչև մայիսի 15-ը։

Նկարն առաջին անգամ ներկայացվել է Իտալիայում՝ Էրմիտաժի հետ համագործակցության շրջանակներում։ 

Բացի այդ, ցուցահանդեսները կշարունակվեն Միլանի թագավորական պալատում, որտեղ ցուցադրվում է Տիցիանի նկարը, ինչպես նաև Gallerie d'Italia-ում, որտեղ ցուցադրված է 23 նկար։

La Republica-ն հայտնում է, որ երկուշաբթի մշակութային կենտրոնի գլխավոր քարտուղարն ընթերցել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու  ուղերձը։

«Մենք միշտ կրկնում ենք, որ մշակութային կամուրջները վերջինն են պայթում։ Հիմա եկել է նրանց պաշտպանելու ժամանակը, և մենք կփորձենք ցույց տալ, թե ինչպես է դա արվում»,- ասել է Պիոտրովսկին։

Էրմիտաժն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք վերադարձնում են իրենց ցուցանմուշները, որոնք դուրս են բերվել այլ երկրներում ցուցադրությունների համար:

Placeholder
Էրմիտաժը Իտալիային թույլ է տվել երկարաձգել իր նկարների ցուցադրությունը