Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահին չունենք տեղեկատվություն մոտ ժամանակներս պատերազմ սկսվելու մասին. ԱԱԾ փոխտնօրեն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սպասվող պատերազմի մասին տեղեկություն չունի։
«Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ մոտ ժամանակներս պետք է պատերազմ սկսվի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին ինչպե՞ս է գնահատում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը։
Հարցին՝ կա՞ն բարձրաստիճան զինվորականներ պետական դավաճանության մեղադրանքով անցնող գործով, Տ.Հարությունյանը պատասխանեց․ «Նրանց մեջ կա գումարտակի հրամանատար և ցածր օղակներից»։