Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Sotheby's և Christie's աճուրդի տները հրաժարվել են հունիսին նախատեսված ռուսական արվեստի աճուրդներ անցկացնել։ Այս մասին հայտնում է «Культура» թերթը։
Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների խոսքով, որոշումը պայմանավորված է ուկրաինական իրադարձություններով։
«Sotheby's-ը հունիսին ռուսական արվեստի աճուրդներ չի անցկացնի։ Մեր սրտերն ու մտքերն ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են ուկրաինական ճգնաժամի ժամանակ»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Sotheby's-ի աճուրդների չեղարկումից անմիջապես հետո Christie's-ը նման որոշում է կայացրել։