Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում
Սպորտ
18:07 17/03/2022
Հայաստան

Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում

Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել 1/4 եզրափակիչ: Այս մասին  տեղեկացնում է Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Մեր բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում մրցեց Չեխիան ներկայացնող Էրիկ Շուչի հետ և հաղթեց մեծ առավելությամբ: Լոռու մարզը ներկայացնող մարզիկը տակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց:

Նա բռնցքամարտի լեզվով ասած խաղացնում էր մրցակցին՝ ժամանակին տեղ հասցնելով սեփական հարվածները: Արդյունքում 5:0 հաշվով վստահ ու գեղեցիկ հաղթանակ»,- նշված է հաղորդագրությունում:

Placeholder
Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում