Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
Տնտեսություն
18:13 18/03/2022
ԼՂՀ

Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ,  հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։

Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»։ 

Placeholder
Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի