Չինաստանը և ԵԱՏՄ-ն որոշել են միասնական միջազգային արժույթ ներդնել
Տնտեսություն
10:07 18/03/2022
Աշխարհ

Չինաստանը և ԵԱՏՄ-ն որոշել են միասնական միջազգային արժույթ ներդնել

Չինաստանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որի կազմում է Ռուսաստանը, մտածում են անկախ միջազգային արժութային և ֆինանսական համակարգ ստեղծելու մասին: «Sputnik-Ղազախստան»-ի տարածած լուրը հայտնում է «Լենտա ռու»-ն։ Դրա համար երկրները որոշել են ներդնել միասնական միջազգային արժույթ:

Այս որոշումն ընդունվել է ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության վերաբերյալ տեսակոնֆերանսից հետո։ Նոր արժույթի արժեքը կհաշվարկվի մասնակից երկրների ազգային արժույթների և ապրանքների գների ինդեքսի հիման վրա։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են մինչև մարտի վերջ նախագիծ ներկայացնել քննարկման համար։

«Հաշվի առնելով ընդհանուր մարտահրավերներն ու ռիսկերը՝ կապված համաշխարհային տնտեսության դանդաղման և ԵԱՏՄ երկրների և Չինաստանի դեմ սահմանափակող միջոցների հետ, մեր երկրները պետք է ակտիվացնեն գործնական համագործակցությունը ինչպես կանոնավոր փորձագիտական երկխոսությունների, այնպես էլ համատեղ միջոցառումների ու նախագծերի ոլորտում»,-ասել է ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ Նա հիշեցրել է, որ Չինաստանն աշխարհում առաջինն էր, ով համաճարակի արգելափակումից հետո անցավ ազգային տնտեսության վերականգնման փուլ։

Ռուսաստանը նախատեսում է նաև պարզեցնել առևտրային հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Երկրները դիտարկում են ռուբլով և ռուփիով առևտրային հաշվարկներին անցնելու հնարավորությունը: Հաշվարկային մեխանիզմ ստեղծելու համար որպես հիմնական արժույթ ցանկանում են օգտագործել չինական յուանը։ Սխեման թույլ կտա հնդիկ արտահանողներին իրենց ապրանքների համար վճարել տեղական արժույթով՝ դոլարի կամ եվրոյի փոխարեն։
 

Placeholder
Չինաստանը և ԵԱՏՄ-ն որոշել են միասնական միջազգային արժույթ ներդնել