Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է աշխարհում զանգվածային սովի և պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ kp.ua-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել Թվիթերում։ Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարել է ապրանքների մատակարարումը։
«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարել է մատակարարման շղթաները և հանգեցնում է վառելիքի, սննդի և տրանսպորտի գների կտրուկ աճի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը»,- ասել է Գուտերեշը։