Իրանի ռազմածովային ուժերն օգտվում են արհեստական բանականությունից
Կրթություն, գիտություն
18:00 19/03/2022
Տարածաշրջան

Իրանի ռազմածովային ուժերն օգտվում են արհեստական բանականությունից

Իրանի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ ռազմածովային ուժերի սարքավորումներում օգտագորվում է արհեստական բանականություն: Այս մասին գրում է ParsToday-ը։

ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին  ասել է. «Աշխարհը գնում է դեպի արհեստական բանականության կիրառում, իսկ մենք փորձում ենք քայլել օրվա գիտելիքին համընթաց»:

Նա հավելել է, որ ռազմածովային ուժերն ապագայի  պատերազմների նկատմամբ օպերատիվ ու գիետլիքի վրա հիմնված մոտեցում ունեն և ջանքեր են գործադրում՝ սպառնալիքներին համապատասխան հակազդման միջոցների ապահովման ուղղությամբ:

Ավելի վաղ, ԻԻՀ զինված ուժերը հայտարարել էին իրենց ձեռքբերումներում արհեստական բանականության կիրառման մասին։
 

Placeholder
Իրանի ռազմածովային ուժերն օգտվում են արհեստական բանականությունից