Արևմտյան ընկերությունները ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա, ասել է Մեդվեդևը
Քաղաքական
18:15 19/03/2022
Աշխարհ

Արևմտյան ընկերությունները ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա, ասել է Մեդվեդևը

Արևմտյան ընկերությունները չեն ցանկանում կորցնել ՌԴ շուկան` հայտնելով, որ «շատ են ուզում վերադառնալ, բայց վախենում են, սակայն Ռուսաստանի համբերությունն անվերջ չէ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ գրառում կատարելով Telegram-ում։

«Արևմտյան ընկերությունները, որոնցից շատերը բարձրաձայն հայտարարել են մեր շուկայից հեռանալու մասին, ի սկզբանե մտածում էին միայն վերադարձի մասին՝ խելամտորեն պահպանելով  աշխատուժը, վճարելով աշխատավարձերը և բյուջե այլ վճարումներ կատարելով»,- գրել է Մեդվեդևը։

Սակայն, նրա խոսքով, իրենց կառավարությունների ճնշումը սեփական բիզնեսի վրա հրեշավոր է։


 

Placeholder
Արևմտյան ընկերությունները ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա, ասել է Մեդվեդևը