Դասական երաժշտության երեկո՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
Մշակույթ
11:22 24/03/2022
Հայաստան

Դասական երաժշտության երեկո՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Մարտի 29-ին  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենան երաժիշտներ Ալեքսանդր Յակովլևը (դաշնամուր), Քրիստինե Չթչյանը (ջութակ) և Արսեն Զաքարյանը (կլարնետ):

Երեք տաղանդավոր երաժիշտները համերգի ընթացքում հանդիսատեսի համար կկատարեն Յոհաննես Բրամսի, Պաբլո Սարասատեի, Չիպրիան Պորումբեսկուի, Հենրիկ Վենյավսկիի, Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Մշակումները ջութակի, կլարնետի և դաշնամուրի համար՝ Աշոտ Ճենտերեճյանի։

Placeholder
Դասական երաժշտության երեկո՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում