ՄԻԵԴ-ում քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը
Իրավունք
19:00 24/03/2022
Տարածաշրջան

ՄԻԵԴ-ում քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը, հայտնում է «Ալիք մեդիան»։

Ըստ Բրեգաձենի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։

«Ցանկացած գործ ունի տարբեր փուլեր, նախ քննարկվում է ընդունելիությունը, հետո գործը գնում է վերանայման էական փուլ ու հետո որոշում է կայացվում, սա իրավական գործընթացի մասերից մեկն է։ Երկու դեպք կա, խոսքը Գելաշվիլիի ծեծի ենթարկելու և Գիրգվլիանիին սպանողների ներման մասին է։ Հայցն ընդունվել է վարույթ, վարույթն ընթացքի մեջ է, և այն անցնում է քննարկման էական փուլին»,- ասել է Բրեգաձեն։

Նշվում է, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երկու բողոքները։ Գործը վերաբերում է Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի գործով մեղադրյալներին ներում շնորհելու գործին, որի համար նախկին նախագահը դատապարտվել է Վրաստանում։

Սաակաշվիլին կարծում է, որ Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Գիրգվլիանիի մարդասպաններին ներում շնորհելու գործով հետաքննության ժամանակ վրացական իշխանությունները խախտել են իր իրավունքները։

 

Placeholder
ՄԻԵԴ-ում քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը