Գերմանացի ֆերմերները զգուշացնում են աշխարհում գների աննախադեպ բարձրացման մասին
Տնտեսություն
18:44 26/03/2022
Աշխարհ

Գերմանացի ֆերմերները զգուշացնում են աշխարհում գների աննախադեպ բարձրացման մասին

Գերմանիայի ֆերմերների ասոցիացիան նախազգուշացրել է պարենային ապրանքների գների «աննախադեպ աճի» մասին: Գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով կազմակերպության հրապարակած փաստաթուղթը։

«Փաստաթղթի համաձայն՝ գյուղատնտեսությունը, ինչպես նաև ողջ պարենային շղթան կանգնած է ծախսերի հսկայական աճի առջև, հատկապես էներգակիրների, վառելիքի, պարարտանյութի և լոգիստիկայի ոլորտներում»,-ասվում է հրապարակման մեջ։ Հաղորդվում է նաև, որ ֆերմերները իշխանություններից խնդրել են անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։

Փաստաթուղթը կանխատեսում է պարենային խնդիրներ աշխարհի շատ տարածաշրջաններում, առաջին հերթին՝ Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում։

Ըստ Spiegel-ի՝ Գերմանիայի կառավարությունն արդեն ֆերմերներին առաջարկել է ընդլայնել հողօգտագործումը։ Ոլորտի ներկայացուցիչներն իրենք լրացուցիչ թույլտվություն են խնդրում դրանց վրա թունաքիմիկատներ օգտագործելու համար։

Միաժամանակ Spiegel-ը հայտնել է, որ գյուղմթերքի թանկացումները սկսվել են դեռևս ուկրաինական իրադարձություններից առաջ։ Հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դրանք աճել են 21,7%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 1,7%։

Placeholder
Գերմանացի ֆերմերները զգուշացնում են աշխարհում գների աննախադեպ բարձրացման մասին