ԵՄ-ն կմիավորի գազի գնումները
Տնտեսություն
19:16 26/03/2022
Աշխարհ

ԵՄ-ն կմիավորի գազի գնումները

ԵՄ գագաթնաժողովում որոշվել է միավորել գազի գնումները՝ գազի շուկայում երկրների միջև մրցակցությունից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

«Ես ողջունում եմ, մեր որոշումը որոշել ենք այսուհետ օգտագործել մեր բանակցելու կոլեկտիվ  ուժը, միմյանց հետ գնի և գների բարձրացման հարցում մրցակցելու փոխարեն, մենք միավորելու ենք մեր գնումները»,-ասել նա։

Ավելի վաղ ԵՀ-ի խոսնակ Թիմ Մաքֆին հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը կուսումնասիրի Ռուսաստանի հետ երկարաժամկետ գազային պայմանագրերի հարցը, սակայն հեշտ չի լինի վերացնել ԵՄ-ի կախվածությունը Ռուսաստանի վառելիքից։

Placeholder
ԵՄ-ն կմիավորի գազի գնումները