Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջերկրական ծովում Իսրայելի արդյունահանած բնական գազի Թուրքիա մատակարարումները քննարկման առարկա կդառնան հարաբերությունները վերականգնելու փորձերի ֆոնին՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի առաջիկա այցի ընթացքում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ էներգետիկ ոլորտում։ Միաժամանակ Էրդողանը չի բացառել, որ իսրայելական գազը կարող է մատակարարվել ոչ միայն Թուրքիայի ներքին շուկա, այլև Եվրոպա։
Թուրքիայի տարածքով Եվրոպա իսրայելական գազի մատակարարումների հարցը քննարկվում է դեռ 2016 թվականից։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ամբողջությամբ կարգավորել երկու պետությունների հարաբերությունները, որոնք սրվեցին 2010 թվականին իսրայելական ծովայինների կողմից Պաղեստինին աջակցող թուրք ակտիվիստների սպանությունից հետո։