ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են
Քաղաքական
21:31 26/03/2022
Տարածաշրջան

ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են

«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին»,- այս մասին նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում   ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն ինֆորմացիոն տեղեկագրում, որը հրապարակված է ՌԴ ՊՆ կայքում։

Նշվում է, որ ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց ելման դիրքերը: Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել։

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։

Placeholder
ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են