Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12%-ով
Տնտեսություն
11:50 28/03/2022
Հայաստան

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել է 6%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝  փետրվարի համեմատ՝ 9%:

Ըստ Վիճկոմիտեի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է էլեկտրաէներգիայի ճյուղում։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 21.9%-ով, 2021թ-ի փետրվարի համեմատ՝ 25.1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 10.3%-ով։

Հունվար-փետրվարին շինարարության ծավալն աճել է 4.9%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 20.1%-ով։

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել են 8.2%-ով: Սպառողական գները ևս նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել են 6.8%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52.4%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 40.1%-ով, իսկ ներմուծումը՝ 60.2%-ով:

Placeholder
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12%-ով