Խոշոր առևտրի օբյեկտների բացման հետևանքով փոքր խանութների գործունեությունը դադարել է՝ դուրս մղվելով շուկայից. ՄՊՀ
Տնտեսություն
12:44 29/03/2022
Հայաստան

Խոշոր առևտրի օբյեկտների բացման հետևանքով փոքր խանութների գործունեությունը դադարել է՝ դուրս մղվելով շուկայից. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան, դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի միջև առկա փոխհարաբերությունները։

Հրապարակված արդյունքներից պարզվել է, որ 2020 թվականին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են:

Ըստ ուսումնասիրության՝ Երևան քաղաքում 2016 թվականի համեմատ դիտարկվող առևտրային ցանցերի առևտրային օբյեկտների թվաքանակն ավելացել է շուրջ 30 %-ով՝ 92-ից դառնալով 119, որը առաջ է բերել նաև բացասական երևույթներ, ինչպիսին է, օրինակ՝ տվյալ տարածքում գտնվող ավելի փոքր առևտրի օբյեկտների գործունեության դադարեցումը և շուկայից դուրսմղումը։

ՄՊՀ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%:

Հրապարակված արդյունքներում առանձնացվել են ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ներկայացվել են համապատասխան առաջարկներ։

Placeholder
Խոշոր առևտրի օբյեկտների բացման հետևանքով փոքր խանութների գործունեությունը դադարել է՝ դուրս մղվելով շուկայից. ՄՊՀ