Աբխազիայից և Հվ. Օսիայից 2 000 զինծառայող է կռվում Ուկրաինայում
Քաղաքական
18:15 30/03/2022
Տարածաշրջան

Աբխազիայից և Հվ. Օսիայից 2 000 զինծառայող է կռվում Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներից մինչ այժմ Ուկրաինա է ուղարկել 2 000 զինծառայող, գրում է «Ալիք մեդիան»։

Ըստ ուկրաինական կողմի՝ 1 200 զինծառայող Հարավային Օսիայի 4-րդ բազայից (ներառյալ օսերն ու ռուսները) և մինչև 800 զինծառայող Աբխազիայի 7-րդ բազայից Ուկրաինա են մեկնել կռվելու ռուսական զորքի հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ և այդ ժամանակից ի վեր ռմբակոծում է ինչպես ռազմական օբյեկտները, այնպես էլ քաղաքացիական բնակչությանը։ 

Պատերազմին նախորդել էր Ռուսաստանի նախագահի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ որպես անկախ ժողովրդական հանրապետությունների ճանաչումը։

Placeholder
Աբխազիայից և Հվ. Օսիայից 2 000 զինծառայող է կռվում Ուկրաինայում